• March 22, 2023

Դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը

Դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին: Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: