• May 27, 2019

Դատավոր որդին՝ դատավոր հորից շատ գումար ունի

Դատավոր որդին՝ դատավոր հորից շատ գումար ունի

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը 2018 թվականի մարտի 29-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ դրա՝ Խանդանյանը տարեսկզբում ունեցել է 47 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 22 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 53 մլն 500 հազար դրամ, 70 հազար դոլար եւ 22 հազար եվրո:

Խանդանյանը 2017-ին ունեցել է 6 մլն 929 հազար 120 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձից:

Ռաֆիկ Խանդանյանի հայրը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն է:

Գագիկ Խանդանյանը 2019 թվականի մարտի 13-ին էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ավագ Խանդանյանը տարեսկզբում ունեցել է 24 մլն 500 հազար դրամ եւ 40 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 25 մլն 300 հազար դրամ եւ 45 հազար դոլար:

2018-ի հարկային տարում Գագիկ Խանդանյանն ունեցել է 9 մլն 187 հազար 627 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Նշենք, որ Ռաֆիկ Խանդանյանը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է:

© Armtimes.com