• August 17, 2021

Դատավոր Մանուկ Մարգարյանի վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթ

Դատավոր Մանուկ Մարգարյանի  վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթ
Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ։

Վարույթը հարուցելու միջնորդությամբ դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։