Կիրակի, 1 Հունիսի, 2025
27.1 C
Yerevan

Դատավոր Գզոգյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Մարինա Պողոսյանի դիմումի հիման վրա

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից տեղեկացնում են,

 

որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Այն հարուցվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի՝ դեռ 2020 թվականի սեպտեմբերին ներկայացրած դիմումի հիման վրա։ Իրավապաշտպանն ակնկալում է, որ դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։

Դիմումում նշված է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը անտեսել է օրենքի  պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու  բողոքը  անհապաղ քննելու  վերաբերյալ։ Դատավորը Վահագն Աբգարյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իբր ստացել է ոչ թե անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոք, այլ միջնորդություն, թեև Աբգարյանի պաշտպաններն իրականում բողոք են ներկայացրած եղել, որը պետք է քննության առնվեր առանձին կարգով։

Իրավապաշտպանի դիմումում նշված է, որ դատավորի գործողությունների արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը: Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով ներկայացրած փաստաբանների բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Վահագն Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: «Սույն որոշումը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից կարող էր կայացվել  կամ  վերջինիս  իրավական  անձեռնհասության պատճառով, կամ մի ակնհայտ միտումով, այն է՝ լեգալացնել ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության  և Վանաձոր ՔԿՀ-ի կողմից կատարված ապօրինությունները և պարտակել վերջիններիս  հակաօրինական, կամայական, կլանային շահերի սպասարկմանն  ուղղված հակաօրինական արարքները»,- նշված է Արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղղված դիմումում:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, սակայն, ըստ Մարինա Պողոսյանի, այսքանով չեն սահմանափակվում։ «Դատավոր Սուսաննա Գզոգյանը  օգոստոսի 11-ին կայացրել է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ իր աբսուրդայնությամբ դեռևս չգերազանցված որոշում՝ առողջական խնդիրներ ունեցող կալանավորին դատական նիստի բերման ենթարկելու վերաբերյալ՝ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, նրա մոտ կասկածվում էր կորոնա վիրուս, որի համար նաև թեստավորվել էր»,- նշել է Մարինա Պողոսյանն իր դիմումում: Իրավապաշտպանի խոսքով՝ դատավոր Գզոգյանը նաև աննախադեպ որոշում է կայացրել, երբ դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալի և պաշտպանական կողմի բացակայությամբ, առանց վերջիններիս դիրքորոշումը պարզելու, գործում ներգրավել է մեկ այլ մեղադրող դատախազի: «Սուսաննա Գզոգյանը վատնել է պետական միջոցները, նա 821 օր գործը քնեցնելուց հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել։ Այդպիսի մարդիկ չպետք է լինեն մեր դատական համակարգում։ Եթե պետությունն ի վիճակի չէ վեթինգ իրականացնել, ապա դա կանենք մենք»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում հայտարարել է «Վելես» ՀԿ-ի նախագահը։

Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի, փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ՝ մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։ Հենց այս հաղորդումն է դատավորը ինքնաբացարկի որոշում կայացնելու հիմք դարձրել։

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

 

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img