• May 9, 2022

Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցո՞ւմ է «Դիմադրության» շարժման հանրահավաքին (լուսանկարներ)

Դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցո՞ւմ է «Դիմադրության» շարժման հանրահավաքին (լուսանկարներ)

ArmDaily.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն է։

 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  նա Երեւանում մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկին՝ քայլելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողքով։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեղամ Մանուկյանից, ով ArmDaily.am-ին ասաց՝ Արմեն Բեկթաշյանի հետ իրենց ընկերությունը 30 տարվա ուսանողական ընկերություն է։

«Երբ լուրը ստացվեց Շուշիի ազատագրման, զանգեցի Արմեն Բեկթաշյանի հայրիկին, թե այսօր երեկոյան նաև հեռուստատեսությամբ ցուցադրվելու է Շուշիի ազատագրման մասին առաջին տեսանյութը և վստահ՝ Արմենն էլ մեջը կլինի։ Հաշված ժամեր անց լուր ստացանք, որ Արմեն Բեկթաշյանը վիրավոր է. գնդացրի կրակահերթից զոհվել էր Լիբանանից Շուշիի ազատագրմանը մասնակցող Վիգեն Զաքարյանը և նույն կրակահերթից Արմեն Բեկթաշյանը նաև ծանր վիրավորում է ստացել, որը երկար տարիներ նրան հետապնդել է։ Արմեն Բեկթաշյանի հետ մեր ընկերությունը 30 տարվա ընկերություն է։ Ինձ համար Արմեն Բեկթաշյանը այդ երիտասարդ ուսանող Արմեն Բեկթաշյանն է, որ կարող էր չմասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու»,- պատմեց Գեղամ Մանուկյանը։

Ամբողջական հոդվածը այստեղ