• December 23, 2022

Դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել․ ԲԴԽ անդամ են ընտրելու

Դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել․ ԲԴԽ անդամ են ընտրելու

Oragir.News-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին Աջափնյակ 1 նստավայրում հրավիրվել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրությունն է։

Ավելի վաղ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այժմ դատավորները նոր անդամ պետք է ընտրեն, ընդ որում՝ մեզ հայտնի դարձավ, որ նոր անդամը պետք է լինի վարչական մասնագիտացմամբ, որպեսզի խորհրդում «Դատական օրենսգրքի» համաձայն պահպանվեն բոլոր մասնագիտացումները և ատյանների ներկայացվածության չափորոշիչը։

Այս պարագայում կարևոր չէ, թե որ ատյանից կլինի, բայց միանշանակ է, որ ԲԴԽ նոր անդամը պետք է լինի վարչական մասնագիտացմամբ։

Նկատենք նաև, որ ԲԴԽ անդամ դառնալուց հետո բազմաթիվ դատավորներ առաջխաղացում են ունենում՝ այս պաշտոնը օգտագործելով որպես տրամպլին, ուստի հաճախ ատյանների ներկայացվածության համամասնությունը խախտվում է։

Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուներին, դատական համակարգի մեր աղբյուրը նշում է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, մինչև ժողովը «շատ ջրեր կհոսեն»։