• October 26, 2022

Դատախազությունն ուսումնասիրում է Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2 մլն 50 հազար դոլար արժողությամբ առանձնատուն ձեռք բերելու փաստը

Դատախազությունն ուսումնասիրում է Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2 մլն 50 հազար դոլար արժողությամբ առանձնատուն ձեռք բերելու փաստը

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ձեռք բերած առանձնատան փաստով։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազաի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանն իր ֆեյսբության էջում հրապարակել էր փաստաթուղթ, որը հաստատում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։

Ամբողջական հոդվածը այստեղ՝  ORAGIR.NEWS