Կիրակի, 8 Հունիսի, 2025
20.1 C
Yerevan

Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ. պահանջը վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին

Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

 

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք,  3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,

 

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

 

  • 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

 

Գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Hot this week

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img