Դավիթ Հարությունյան. 300 միլիոն ունեցող երիտասարդ դատավորը

Դավիթ Հարությունյան. 300 միլիոն ունեցող երիտասարդ դատավորը

Դավիթ Հրաչյայի Հարությունյան, (1982, Երևան), 36տ., Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

 

Կրթություն

  • ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1999-2005

Աշխատանք

  • քննիչ, 2003-2007
  • ավագ քննիչ, 2007
  • գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, 2007
  • ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչ, 2007-2011
  • Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2011-2016
  • Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, 2016-ից
  • Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2017-ից

Աշխատավարձ

  • Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար դրամ:

Ունեցվածք

  • 2016-ին պաշտոնական տվյալներով Դավիթ Հարությունյանը և նրա կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը միասին հայտարարագրել են մոտ 293 միլիոն դրամ։
  • Ունի MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի ավտոմեքենա, 2 բնակարան բազմաբնակարան շենքում, երկու առանձնատուն, երկու ավտոտնակ, մեկ ոչ բնակելի շինություն բազմաբնակարան շենքում։

Գործեր

  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործը
  • Քիքբոքսինգի աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդակիր, չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործ
  • «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործ
  • Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի բողոքը դատախազների իրավախախտ գործողությունների դեմ

 

Հետաքրքիր է

  • Դավիթ Հարությունյանը Կրակեմ Հրաչ մականունը կրող Հրաչյա Հարությունյանի որդին է։ Հրաչյա Հարությունյանը բարձրաստիճան ոստիկան է, եղել է պետական պահպանության ծառայության պետ։
  • Դավիթ Հարությունյանը մինչև 2016 թվականին դատարանի նախագահ նշանակվելը աշխատել է դատախազությունում և տարբեր դատարաններում, չի զբաղվել բիզնեսով, հետևաբար չէր կարող 300 միլիոն դրամի հասնող կարողություն կուտակել միայն աշխատավարձ ստանալով։
  • Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ դատավորի կինը նրանից հարուստ է։