• October 4, 2020

Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. նա Սարդարապատ համայնքի բնակիչ է

Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. նա Սարդարապատ համայնքի բնակիչ է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:

Նա շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:

Փառք ու պատիվ Քեզ, Սարդարապատի ճակատամարտի հաղթական ոգին քո մեջ կող ՀԵՐՈՍ:
Հավելենք, որ երեկոյան Գրիգորյանների ընտանիքին կայցելի և նրանց հետ իր ուրախությունն ու հպարտությունը կկիսի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: