• October 17, 2022

Գրիգոր Մինասյանի հրամանով նոտարներից ու՞մ գործունեությունն է ժամանակավոր կասեցվել

Գրիգոր Մինասյանի հրամանով նոտարներից ու՞մ գործունեությունն է ժամանակավոր կասեցվել

Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարներից մեկը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

Թեպետ նախարարությունը չէր նշել, թե կոնկրետ որ նոտարի գործունեությունն է կասվել՝ Iravaban.net-ը ճշտել է, թե որ նոտարի մասին է խոսքը։

Նախարարությունից հայտնել էին, որ Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն: Նոտարի կողմից ներկայացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում կազմված թվով 1115 նոտարական գործեր, որոնցից ընտրանքային եղանակով ուսումնասիրության են ենթարկվել շուրջ 250 նոտարական գործեր, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ: Այս հիմքով արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում թվով 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները:

Ամբողջական հոդվածը այստեղ՝ https://iravaban.net/401215.html