Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
12.1 C
Yerevan

Գործ ունենք մեր պետականության վերջնական կործանման հետ

Հայաստանում և Ադրբեջանում ակնկալիքները հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից արմատապես տարբերվում են։

Երևանում ակնկալում են տնտեսական հարցերի, գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման խնդիրների քննարկում։ Ադրբեջանում կարևորում են Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հետագա պայմանների քննարկումը.. Մինչդեռ եռակողմ հանդիպումը ընդամենը թելադրող կողմի շահեկան դիրքերից է առաջ ընթանում։ Խոսք չկա հայ գերիների, անհետ կորածների մասին։ Չկա երկխոսություն։ Կա թելադրանք` կատարող։ Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես ինքնախաբեություն, թե վաղը մենք դառնալու ենք տարածաշրջանում հարց լուծող։ Դա նաեւ որոշ հայրենասերների մտքում է պտտվում, որովհետեւ իրականության աչքերին ճշմարիտ նայել չսովորեցինք, ու մնացինք անտակ ու անհաստատ։ Եվ այս ամենի հետ միասին չունենք ազգային մտածողություն, սպասելով, որ մի օր կունենանք։ Դա էլ ինքնախաբեության պես մի բան է, որովհետեւ մենք դեռ սպասում ենք վաղվան։ Արդեն երեք ամիս է անցել, խայտառակ նվաստացուցիչ կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրման օրից, բայց լրջագույն հարցը` գերիների, անհետ կորածների, չգիտես ինչու հայկական կողմը ձեռի հետ է կարեւորել, այն էլ հայտարարության տեսքով։ Եռակողմ սեղանին որեւէ այլ խնդիր չպետք է քննարկել, բացի մի բանից` ռազմագերիների ու անհետ կորածների.. բայց ինչպես տեսնում ենք եռակողմ հանդիպումը ընդամենը երկու կողմերին բնորոշ ձեռագիր է դառնում։ Շահեկան դիրքերից խոսում է Ռուսաստանը, իսկ մենք ընդամենը լսողի ու կատարողի դերում։ Գործ ունենք մեր պետականության վերջնական կործանման հետ, որի հետ ոչ վաղվա ու ոչ էլ այսօրվա փաստաթղթերի վերաբերյալ կարեւոր խնդիրները չեն, այլ ընդամենը մեր պարտվողական սպասակողի։

 

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img