• April 13, 2019

Գյումրիում հուղարկավորության համար տարածքներ չկան. Զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. Ժողովուրդ

Գյումրիում հուղարկավորության համար տարածքներ չկան. Զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան:

Առաջին եւ երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել: Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա:

Ու հիմա Շիրակ գյուղի բնակիչները պնդում են՝ Գյումրու «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին: Ավելին` այդ գյուղի բնակիչներից եղել են նաեւ մարդիկ, որոնք այս հարցով դիմել են դատարան: Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքն էլ իր հերթին դիմել է դատարան՝ պահանջելով վերջ տալ «Հավերժ հիշատակ» ընկերության կողմից իրենց հողերը զավթելու գործընթացին: «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

© Armlur.am