Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
25.1 C
Yerevan

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը հայտարարագրել է ընդհանուր 100 միլիոն ՀՀ դրամ

Շարունակում ենք վերլուծել Էթիկայի հանձնաժողով ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների 2018 թվականի տարեկան հայտարարագրերը։

Նախորդ նյութում անդրադարձել էինք բարձրաստիճան ոստիկանների հայտարարագրերին, իսկ այս անգամ վերլուծել ենք Արդարադատության նախարարությանը կից գործող ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության) բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, նրա տեղակալների, օգնականների և խորհրդականների հայտարարագրերը։

Արդարադատության գնդապետի կոչում ունեցող Հակոբ Հակոբյանը, որն իր կարիերան այս ծառայությունում սկսել է 2001 թվականից և, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2018 թվականի հունիսին վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, իր հայտարարագրում, որպես դրամական միջոցներ, նշել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած նրա տարեկան եկամուտը կազմել է 8. 961. 000 դրամ։ Հայտարարագրում որևէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ։
Պրն. Հակոբյանի կինը՝ Աբրահամյան Լիանան հայտարարագրել է 20.000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, չնայած չի նշել եկամտի որևէ աղբյուր։

Բավականին տպավորիչ է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Բեգինյան Դավիթի հայտարարագիրը։ Նա 2013 թվականից զբաղեցնում է նույն պաշտոնը և 2018 թվականին հայտարարագրել է 117.000 ԱՄՆ դոլար30.000 եվրո և 28 մլն դրամ դրամական միջոց։ Նույն տարում նա 25 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, որպես եկամուտ հայտարարագրում նշել է աշխատավարձը՝ 9.492.000 դրամ և փոխառություններից ստացած եկամուտը, որը կազմել է 21 մլն դրամ և 2000 եվրո։

Մեկ այլ տեղակալ՝ Լևոն Արտաշեսյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, հայտարարագրել է 95.000 ԱՄՆ դոլար և 1.500.000 դրամ դրամական միջոց։ Աշխատավարձից ստացած նրա տարեկան եկամուտը կազմել է 9.354.000 դրամ։ 2018 թվականին նա 25.000 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանն ու ավտոտնակը։

Հարկադիր կատարողի երրորդ տեղակալ Արմեն Հարությունյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսին, իսկ մինչ այդ եղել է ԴԱՀԿ Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, հայտարարագրել է 7 մլն դրամ և 7000 ԱՄՆ դոլար։ 2018 թվականին նա ձեռք է բերել 33 մլն դրամ արժեք ունեցող բնակարան։ Մեկ տարվա ընթացքում աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 7.713.000 դրամ, իսկ փոխառություններից ստացած եկամուտը՝ 33 մլն դրամ։ Պրն. Հարությունյանի կինը՝ Հակոբյան Լիլիթը, հայտարարագրել է 4 մլն դրամ և 23.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից և փոխառություններից ստացված եկամուտը կազմել է 3.954.000 դրամ։

Գլխավոր հարկադիր կատարողի օգնականներից մեկը՝ Սաֆարյան Արթուրը, այս նյութը պատրաստելու օրվա դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացրել, չնայած այն հանգամանքին, որ 2018 տարեկան հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մի քանի անգամ երկարացվել և նշանակվել էր 2019 թվականի ապրիլի 30-ին։ Նշենք, որ պրն. Սաֆարյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից և այդ տարում նա հայտարարագրել էր 12 մլն դրամ9000 ԱՄՆ դոլար և 7000 եվրո դրամական միջոցներ։

Պրն. Հակոբյանի խորհրդական Միրիջանյան Գագիկը, որը նախկինում զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը, հայտարարագրել է 7 մլն դրամ15.000 ԱՄՆ դոլար4000 եվրո500.000 ռուբլի դրամական միջոց, աշխատավարձից ստացած եկամուտը եղել է 7.797.000 դրամ։ Պրն. Միրիջանյանը հայտարարագրել է անհատական տուն, չորս կտոր հողամաս, երկու ավտոտնակ և արտադրական նշանակության շինություն։

Մյուս երկու խորհրդականները՝ Դավթյան Մուրադը և Վարդանյան Արթուրը, նյութը պատրաստելու օրվա դրությամբ նույնպես չեն ներկայացրել հայտարարագրեր։

Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցների թափանցիկության ապահովումը կառավարության և այլ պետական մարմինների համար կարևոր հանգամանք պետք է լինի հանրության առջև հաշվետվողականության, կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու և կանխելու տեսանկյունից։

Շարունակելի

© Hetq.am

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img