• February 22, 2021

Գլխավոր դատախազությունում 2020-ին շուրջ 1մլն 735 հազար դոլար պարգեւավճար են ստացել․ հայտնի է՝ որքան է ստացել Դավթյանը

Պետական կառույցներում պարգեւավճար բաժանելու արատավոր պրակտիկան շարունակվում է։

Գլխավոր դատախազությունում օրինակ այս տարվա հունվարին աշխատակիցները պարգեւավճար են ստացել։

Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ «2021 թվականին ՀՀ դատախազության աշխատող աշխատակիցները ստացել են պարգեւավճար՝ իրենց պաշտոնեկան դրույքաչափի 30 տոկոսի չափով»,- հայտնել են դատախազությունից։ Գրավոր հարցմամբ փորձել էինք ճշտել, թե որքա՞ն է կազմել նախորդ տարվա պարգեւավճարների չափը Արթուր Դավթյանի ղեկավարած իրավապահ համակարգում։ Ի պատասխան մեր հարցման կառույցից հայտնել են, որ ՀՀ դատախազության աշխատակիցների` (թվով 723) տարեկան պարգեւավճարի ընդհանուր չափը կազմել է 909.664.221 (ներառյալ հարկեկը) ՀՀ դրամ։ Նշենք, որ խոսքը նախորդ՝ 2020 թվականի մասին է։ Այս գումարը համարժեք է շուրջ 1մլն 735000 դոլարի։

Մանրամասները. https://irakanum.am/2021/02/22/%d5%a3%d5%ac%