• December 30, 2022

Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գառնիկ Արայիկի Մաթևոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի մայիսի 26-ին, ք. Երևանում:
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի բակալավրիատը, 2014 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն

 

2010-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ
2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ
II-IV.2020թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
XI-XII.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ
2021 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: