• September 19, 2022

Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

Գագիկ Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։

Ռոզա Ծառուկյանը և ամուսինը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: