• October 13, 2022

Գագիկ Բեգլարյանի, Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի գործերը տեղափոխվեցին Հակակոռուպցիոն դատարան. ինչ է սպասվում

Գագիկ Բեգլարյանի, Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի գործերը տեղափոխվեցին Հակակոռուպցիոն դատարան. ինչ է սպասվում

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար , ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձման գործը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի,

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Հակակառուպցիոն դատարան:

Ի դեպ գևրել էինք, որ «Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։

Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում:

Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քնեցնելու որեւէ միտում չկա, Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձեւավորվել, եւ, հետեւաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաեւ դատական նիստերի օրերը»:

Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռեւս 2018 -ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու, դեռեւս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն»: