• April 20, 2023

Բռնության ցանկացած դրսեւորում ոչ այլ ինչ է, քան բռնատիրական, ավտորիտար կառավարման ռեժիմի դրսևորում

Բռնության ցանկացած դրսեւորում ոչ այլ ինչ է, քան բռնատիրական, ավտորիտար կառավարման ռեժիմի դրսևորում

Խստորեն դատապարտում ենք այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նկատմամբ ԱԺ նախագահի անմիջական հրահանգով անվտանգության աշխատակիցների խուլիգանական արարքը`

կին պատգամավորին ամբիոնից ուժ գործադրելով հեռացնելու, և ԱԺ դահլիճից մյուս կին պատգամավորներին քաշքշելու համար։

Մենք հետեւողական ենք հետագա զարգացումներին, եւ անպատժելիության դեպքում այս հարցը բարձրաձայնելու միջազգային կառույցներին կին պատգամավորների նկատմամբ խտրականության եւ դաժան վերաբերմունքի կապակցությամբ։

Բռնության ցանկացած դրսեւորում ոչ այլ ինչ է, քան բռնատիրական, ավտորիտար կառավարման ռեժիմի դրսևորում։

 

«Վելես» իրավապաշտպան   ՀԿ  նախագահ Մ․Պողոսյան

«Հակակոռուպցոն բլոգ»-ի խմբագիր Ա․ Հայրապետյան