Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին

Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին

Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Սարդարյանը գրում է.

«Տեղեկացնում եմ, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին:

Դատավորի կազմից տեղեկացանք, որ նիստը տեղի կունենա վաղը, ժամի մասին կհայտնեն առավոտյան, որից հետո լրացուցիչ կգրեմ»: