• September 27, 2018

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ձերբակալվել է քրեական հեղինակություն

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ձերբակալվել է քրեական հեղինակություն

Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։

Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։

© «Ժամանակ» թերթ