• November 17, 2023

Բերետավորները ծնողներին ոչ թե քաշել, այլ գրկել, տեղափոխել են. Գևորգ Պապոյան

Բերետավորները ծնողներին ոչ թե քաշել, այլ գրկել, տեղափոխել են. Գևորգ Պապոյան

Տեղի է ունեցել իրավական գործընթաց, և իրավական գործընթացը տվել է իր եզրակացությունն ու արդյունքը, ես որպես քաղաքական գործիչ իրավական պրոցեսները չեմ մեկնաբանում, կարող եմ տալ միայն քաղաքական գնահատական․․․ Ոչ մի գործ չի կոծկվում, ծածկադմփոց չի արվում և սա դրական իրավիճակ է։ Այս մասին այսօր խորրդարանական ճեպազրույցների ժամանակ հայռտարարել է ՔՊ-ական պատգամավոր ԱՐթուր Խաչատրյանը։

Իսկ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ընդգծել է, որ բերետավորները ծնողներին ոչ թե քաշել, այլ գրկել՝ մի տեղից տեղափոխել են մեկ այլ տեղ․ «Եթե դու գնտնում եք, որ ոստիկանության ներկայացուցիչները ՀՀ քաղաքացուն գրկելով Ա կետից տեղափոխում են Բ կետ և այդտեղ կա հանցակազմ, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին՝ նորից քննություն անցկացնել»։