ԲԴԽ-ն որոշել է Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը բավարարել

ԲԴԽ-ն որոշել է Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը բավարարել
Սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Հայտնում է ԲԴԽ-ն։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Որոշումները կհրապարակվեն այսօր:
Իրավաբանական համայնքը վստահ է, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի  Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը: