• June 9, 2023

ԲԴԽ-ն հունիսին կքննի Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված վարույթը

ԲԴԽ-ն հունիսին կքննի Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված վարույթը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

Այս մասին հայտնի է դարձել Դատավորների եվրոպական միության տարածած հայտարարությունից, որով միությունը դատապարտել էր Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները։

Կարգապահական վարույթ է հարուցվել նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

Oragir.News-ի տեղեկություններով՝ վարույթը հարուցվել է այս տարվա ապրիլի վերջին։ Ակնկալվում է, որ հունիսին ԲԴԽ նիստում վարույթի քննություն տեղի կունենա։ Արդարադատության նախարարությունը դատավորից գրավոր բացատրություն է խնդրել։

Oragir.News-ի հետ զրույցում դատավոր Հարությունյանն ասաց, որ առաջիկայում կանդրադառնա վարույթին։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/06/09/81950