• June 21, 2022

ԲԴԽ-ի արձագանքը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին լուրերին

ԲԴԽ-ի արձագանքը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին լուրերին

Երեկ Irakanum.am-ը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

ArmDaily.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը, անդրադառնալով լրատվականի հրպարակմանը, ասաց, որ մամուլի կանխատեսումները չի մեկնաբանում։

«Խորհուրդը տվյալ գործով հունիսի 16-ին հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 23-ին»,- ասաց Շաբոյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական սկանդալային հայտարարություններ է անում։