• October 5, 2022

ԲԴԽ անդամների ընտրությունը՝ վաղը

ԲԴԽ անդամների ընտրությունը՝ վաղը

Վաղը՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը գումարելու է արտահերթ նիստ:

 ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն են՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան եւ փոխնախարար Երանուհի Թումանյանց:

Հավելենք նաեւ, որ ԱԺ խորհրդում հաստատվելու է նաեւ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամկետացանկը:

Ըստ այդմ, դրանք կսկսվեն հոկտեմբերի 31-ից: