• October 16, 2022

Բարեփոխված ոստիկանը պետք է պաշտպանի՞ քաղաքացուն, թե՞

Բարեփոխված ոստիկանը պետք է պաշտպանի՞ քաղաքացուն, թե՞

Ջոմարդյան Հայկազը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ գումարտակի հրամանատարն է։

Հայկազը միշտ աչքի է ընկել հատկապես տարբեր ակցիաների ժամանակ քաղաքացիներին հայհոյելու, վիրավորելու, ասֆալտին փռելու, շշով հարվածելու, ծեծելու, խոշտանգելու, հատկապես կանանց նկատմամբ վրեժխնդրության, սեռական բնույթի հայհոյախառը բառամթերքով եւ գործողություններով։ Ըստ երեւույթին հենց իր այս վարքի ու կեցվածքի շնորհիվ էլ ժամանակին պաշտոնի բարձրացում է տեղի ունեցել, իսկ այժմ, այսպես ասած հեղափոխական իշխանությունների օրոք խրախուսվել։ Այժմ Հայկազ Ջոմարդյանը կարմիր բերետավորների հրամանատարն է։

Հիշեցնենք, թե ինչպես Հայկազը Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին ծեծելու, քարշ տալու, սգավոր կանանց Եռաբլուրից հեռացնելու հրաման տվեց իր սաներին։ Որի արդյունքում երկու որդեկորույս մայրեր ստացան մարմնական վնասվածքներ։ Սա այն նույն Հայկազ Ջոմարդյանն է, որ հարձակվել էր իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա ու կրկին հայհոյախառն մառամթերքով, բռնության կոչով փայլել։ Խոշտանգման հրաման տվել կարմիր բերետավորներին, որպեսզի լրագրող Արթուր Հայրապետյանի ձեռքից գողանան հեռախոսը, որը նկարահանում էր, թե ինչպես են կարմիր բերետավորները հարձակվում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա։ Ջոմարդյանին անգամ լրագրողի բեյջը չի սթափեցնում։ Ավելին` հրամայում է իր կարմիր սաներին լրագրողի ձեռքից հեռախոսը գողանալ ու սատկացնել։ Կարմիր բերետավորները, որի մեջ էր նաեւ Հայկազը, որը ոտքերով հարվածել էր լրագրողին, ու լրագրող Արթուր Հայրապետյանը գիտակցությունը կորցնում է, րոպեներ անց ուշքի էր եկել ու տեսել անօգնական գետնի վրա ընկած։ Տարիներով այս ծեծող -ջարդող, կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքով օժտված տղամարդու անվան տակ թաքնված ոստիկանը անպատժելիության շնորհիվ մնացել ու աշխատել է ոստիկանության համակարգում ու հաջողություններ գրանցել։ Եկել է ժամանակը, որ այս բոլոր ժամանակների անպատժելիությունը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։ Եվ դրա համար պետք է բացի օրենքից նաեւ հանրային պարսավանքի ենթարկվի։ Եվ մեր հասարակության անտարբերության պատճառով է, որ նման ոստիկանները նմանօրինակ լպիրշ կեցվածքով ու իրենց հատուկ բռնության գործողություններով այլեւս ճանաչելի դառնան ու բարեփոխված ոստիկանության համակարգում, որ մեր հասարակության հարկերի հաշվին աշխատավարձ ու պարգեւավճար են ստանում չարատավորեն մյուս ոստիկանների աշխատանքը։ Բարեփոխված ոստիկանը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե քաղաքացուն, սգավոր մայրերին, լրագրողներին, իրավապաշատպանին ծեծի ու բռնության ենթարկի ու դրա համար նույն մարդկանց հարկերի հաշվին աշխատավարձ ու պարգեւավճար ստանա։

Լիահույս ենք, որ վերջին անօրինական, անմարդկային, բռնության ու խոշտանգման հրաման տվող ու անմիջական մասնակցություն ունեցող կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը կենթարկվի ու կդատապարտվի ՀՀ օրենքի ողջ խստությամբ։