• October 19, 2022

Բանկերն օդից փող են աշխատում. քաղաքացուց իր դոլարը կանխիկացնելու համար բանկը տոկոս է պահում

Բանկերն օդից փող են աշխատում. քաղաքացուց իր դոլարը կանխիկացնելու համար բանկը տոկոս է պահում

ՀՀ քաղաքացիները խիստ զայրացած են. պատճառը Հայաստանում գործող առեւտրային բանկերի վարած քաղաքականությունն է:

ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ տարադրամի կանխիկացման համար բոլոր բանկերում գանձվում է 3 տոկոս միջնորդավճար:

«Ես, պարբերաբար, ԱՄՆ-ից գումար եմ ստանում, աղջիկս ուղարկում է, ինքն այնտեղ վճարումներն անում է, ես այստեղ մաքուր ստանում եմ՝ դոլարով: Բայց այսօր գնացել եմ բանկ, որպեսզի ստանամ աղջկաս ուղարկած գումարը դոլարով, իսկ բանկում աշխատողն ասում է, որ եթե դոլարով եմ ուզում ստանալ, պետք է 3 տոկոսը վճարեմ: Ասում են՝ եթե ուզում ես դոլարով ստանալ, ապա հաշվարկվելու է 416 եւ 3 տոկոս պահումով: Ստացվում է այս գործընթացում ես 70-75 դոլար կորցնում եմ, եթե սա թալան չէ՞, ի՞նչ է» ,- իրավիճակը ArmLur.am-ին ներկայացրեց քաղաքացի Լեւոն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը այստեղ՝https://armlur.am/1219569/