• August 3, 2021

Բաժնետոմսեր և ամառանոց. որքան ունեցվածք ունի նախարարի պաշտոնում վերանշանակված Անահիտ Ավանեսյանը

Բաժնետոմսեր և ամառանոց. որքան ունեցվածք ունի նախարարի պաշտոնում վերանշանակված Անահիտ Ավանեսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7 նոր հրամանագիր է ստորագրել. ըստ այդմ՝ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Անահիտ Ավանեսյանը:

ArmLur.am-ը ներկայացնում է առողջապահության նախարարի 2020 թվականի ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի՝ Ավանեսյանը համատեղ սեփականություն ունի, որից երկու բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Իսկ երրորդ անշարժ գույքը՝ ամառանոցը, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում:

Ամառանոցը գնվել է 2005 թվականին, իսկ երկու բնակարաններից մեկը՝ 2014 թվականին, մյուսը՝ 2015-ին: Բացի բնակարանից Ավանեսյանը 2015 թվականին գնել է նաեւ 2012 թվականի արտադրության Ford FIESTA 1.4 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս, նախարարն ունեցել է 1 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://armlur.am/1125128/?fbclid=IwAR3J587Pwy6XU1iS0sG5wbACYRGthuhfBEMTcZ2bx_8WIkxifwNp7agtOq0