• January 19, 2022

Արտագաղթի թվերի նրբությունը

Արտագաղթի թվերի նրբությունը

Ազգային ժողովի հունվարի 17-ի և 18-ի նիստերին բուռն քննարկում ծավալվեց Հայաստանից արտագաղթի թվերի շուրջ։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները հակասական պնդումներ արեցին արտագաղթի թվերի մասին՝ ներկայացնելով մեծամասամբ իրենց շահեկան տվյալներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ընթացքում, խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին, հայտարարեց. «…ձեր իշխանության ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթել են էս երկրից»։

Նրան հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պնդելով, որ իրենց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշներին։ Ի պատասխան դահլիճից հնչող հայտարարությունների` Նազարյանը պատասխանեց. «Մի աղկմեք, դա փաստ է։ Եթե անհանգիստ եք դրանից, հուզվում եք դրանից, գնացեք արխիվը ուսումնասիրեք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ից արտագաղթել է 285 300 մարդ։

Շարունակությունը՝ այստեղ