• October 17, 2022

Արսեն Թորոսյանի ախորժակը մեծանում է․ նախկին նախարարն ուզում է գիտահետազոտական ինստիտուտ սեփականաշնորհել

Արսեն Թորոսյանի ախորժակը մեծանում է․ նախկին նախարարն ուզում է գիտահետազոտական ինստիտուտ սեփականաշնորհել

Արսեն Թորոսյանի ախորժակը գնալով մեծանում է․ նախկին նախարարը ցանկանում է սեփականաշնորհել գիտահետազոտական ինստիտուտներից մեկը:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ցանկանում է սեփականաշնորհել Օրբելի 41 հասցեում գտնվող Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտի շենքը։

Մեզ հայտնի դարձավ, որ Թորոսյանը գործարքը ցանկանում է իրականացնել ընկերոջ միջոցով։ Փորձեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ճշտել՝ արդյոք այս շենքը վաճառվում է, աճուրդ հայտարարվել է, մասնակիցներ կան, թե ոչ, ինչքան է եղել մեկնարկային գինը, ով է մասնակցել աճուրդին։

Ամբողջ հոդվածը այստեղ՝ ORAGIR.NEWS