• September 28, 2022

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականին

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

 

Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը: