• October 4, 2019

«Արժեքների» հեղափոխություն. Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքում՝ Կարեն Կարապետյանի հյուրանոցը. «Ժամանակ»

«Արժեքների» հեղափոխություն. Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքում՝ Կարեն Կարապետյանի հյուրանոցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի վրա փակցված պաստառը տեղեկացնում է, որ շուտով այդ շենքում բացվելու է Holiday Inn հյուրանոցը:

Մեր տեղեկություններով՝ այդ հյուրանոցը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ուշագրավը, սակայն, այն է, որ պատմամշակութային արժեք ունեցող այդ շենքում երկար տարիներ գործել է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Կարող ենք արձանագրել, որ այս մարդիկ ամեն ինչ անում են արժեքների հեղափոխություն իրականացնելու համար՝ Հայաստանը գիտության և կրթության երկրից վերածելով սպասարկուների երկրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: