• June 6, 2023

Արթուր Դավթյանի կադրերից դեռ ազատվում են. ովքեր են ազատված դատախազները

Արթուր Դավթյանի կադրերից դեռ ազատվում են. ովքեր են ազատված դատախազները

Hayastan.newsն այսօր տեղեկություն էր տարածել, թե Աննա Վարդապետյանը երեկ Կոտայքի մարզի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանին անսպասելի ազատել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից և նշանակել գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալ։

Դրանից հետո արդեն այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը այսօր արդեն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մյուս կողմից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Աննա Վարդապետյանի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

 

ArmLur.am-ի տեղեկություններով, Գևորգ Բաղդասարյանի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրելը սպասելի էր, քանի որ Աննա Վարդապետյանի՝ դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո նա այն քիչ մարդկանցից էր, որ մնաց իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը: Պետրոս Պետրոսյանը ևս նախկին դատախազի ընկերներից է: Ստացվում է՝ Արթուր Դավթյանի կադրերից ազատման գործընթացը դեռ չի ավարտվել: