• October 18, 2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Դ. Ղուլյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում

2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Շնորհավորում ենք պարոն Ղուլյանին և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն և ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը։

Մասնագիտական գործունեության մանրամասները այստեղ