• August 3, 2022

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նշանակում է արել

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նշանակում է արել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հիշյալ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսարությունը։

Յուրա Սերյոժայի Իվանյանը ծնվել է 1976 թվականին, Արարատի մարզի Ավշար գյուղում։

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

2003-2005թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժին քննիչ

2005-2009թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ

2012-2013թթ. – ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի առաջատար մասնագետ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,

V-IX.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ

V- VIII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: