Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը նախագծից գործնական փուլ է մտնում

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման եւ Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են  արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը,  Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը,  Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին  և ՄԱԿ Զարգացման ծրագրի ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծումը բխում է  Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից. « Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ թեև բարեփոխումն իրականացվում է Կառավարության առաջնորդությամբ և Արդարադատության նախարարության համակարգմամբ, սակայն նոր կենտրոնը չի  հիմնադրվելու որպես պետական կամ գործադիր իշխանության մարմին, այլ որպես մասնավոր սուբյեկտ` ոչ առևտրային իրավաբանական անձ։ Աշխատանքների մեկնարկային փուլից սկսած ներգրավվել են անվանի փորձագետներ, որոնք, բացի  իրենց փորձն ու գիտելիքները ներդնելուց, կապահովեն նաև ստեղծվող կենտրոնի անկախությունը, հեղինակությունն ու վստահելիությունը»:

Խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ով ողջունել է Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ Արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գործընթացին: Արդարադատության ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել: Մենք սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ուրախ եմ, որ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կյանքի կկոչվի նաև Հայաստանում»:

Ելույթով են հանդես եկել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և մյուս հյուրերը, վերջիններս ողջունել են Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարն ու հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու կենտրոնի աշխատանքներին:

Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետությունն և մատչելիությունը` զարգացնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակները, ապահովել առևտրային վեճերի լուծման ժամանակակից եղանակների կիրառումը, Հայաստանում տեղական, տարածաշրջանային և ինչու չէ նաև միջազգային վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով` դրանով նաև պայմաններ ստեղծելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների արդյունավետ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և, մասնավորապես, արբիտրաժի կայացվածությունը կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջնային նպատակներից մեկն է։

 

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img