Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
17.1 C
Yerevan

Առանց հաճախորդի թույլտվության գումար են գանձել. «Հայփոստ»-ից դժգոհում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայփոստ» ընկերությունը շարունակում է անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին։

Ընկերության գործելաոճից տուժածներն անգամ դիմել են պետական կառույցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցող մարմինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ մի քանի քաղաքացիներ դիմել են հանձնաժողով եւ տեղեկացրել, որ «Հայփոստ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Բեր-Բեր» ընկերությունը, իրենց փաթեթների ճակատագրերը մեկ ամիս է, ինչ օդից կախված է թողել։

Քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերությունը օնլայն շոփինգի ոլորտում է դեռեւս 2021 թվականի նոյեմբերից, բայց այդ օրից ի վեր գրեթե ոչ մի փաթեթ չի առաքել ակնկալվող ամսաթվով։ Մի շարք հաճախորդների կարծիքով էլ «Բեր-Բեր» -ը կորցրել է փաթեթները։ Մեկ այլ քաղաքացու էլ ընկերության աշխատակիցները հայտնել են, որ հուլիսի 28-ի դրությամբ փաթեթը Լյուքսեմբուրգում է, այնինչ օրեր առաջ հավաստիացրել էին՝ ամենաուշը հուլիսի 28-ին փաթեթները մուտք կգործեն ՀՀ։ Նշենք, որ «Բեր-Բեր»-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը տասն աշխատանքային օր, բայց «Բեր-Բեր» -ից տուժող տասնյակ անձինք մեկ ամիս է՝ չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները ՀՀ երբ մուտք կգործեն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող քաղաքացիները նշել են, որ դեպքեր կան, երբ հաճախորդների՝ կցված բանկային քարտերից, առանց հաճախորդի թույլտվության, գանձել են գումար փաստացի չիրականացված ծառայությունների համար։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» -ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img