• August 2, 2022

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովից բացասական կարծիք չի լինի. Ինչու է ՍԴ-ն դիմել

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովից բացասական կարծիք չի լինի. Ինչու է ՍԴ-ն դիմել

Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։

Այս առնչությամբ, փաստաբան Գևորգ Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում կարող է նաև քաղաքական աստառ լինել. «Քանի որ ընդդիմությունը անընդհատ այս հարցով դիմում է, որպեսզի հետագայում չասեն՝ խնդիր կա, ՍԴ-ն օգտվել է իր իրավունքից և խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողովին: Դա խորհրդատվական կարծիք է և որևէ նշանակություն կարող է չունենալ: Եթե լինի բացասական եզրակացություն, կարծում եմ՝ ազդեցություն կունենա, բայց ես ենթադրում եմ, որ չի լինի բացասական եզրակացություն: Միգուցե հենց այդ պատրվակով էլ դիմել են, որովհետև եթե նայում ենք զուտ իրավաբանական տեսակետից, ՍԴ-ն բարձր դատարան է, կարծում եմ՝ Վենետիկի  հանձնաժողովին դիմելու կարիքը չէր առաջանա, բայց որպեսզի եվրոպական իրավական ստանդարտներին համապատասխան լինի և որևէ կասկած, որոշակի խոսույթներ չառաջանան օրենքի կիրառման հետ կապված, դրա համար էլ ակնկալել են խորհրդատվական կարծիք: Ես այստեղ կիսաքաղաքական դրդապատճառ եմ տեսնում: Թե չէ իրավաբանական տեսակետից ինչո՞ւ պետք է ակնկալեին խորհրդատվական կարծիք միջազգային կառույցից»,-ասաց նա:

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման բուն գործընթացին և դրա տեմպերին, փաստաբանն ասաց. «Սկզբունքորեն ես կողմ եմ նման օրենսդրական փաթեթներին: Իհարկե, օրենքի կարգավորումները, բնականաբար, ունեն որոշակի խնդիրներ, բայց մեր նման երկրներում, որտեղ այդ ոլորտում լուրջ խնդիրներ են եղել և որևէ կարգավորում չի եղել, նման կարգավորումն անհրաժեշտ է: Մարդը չհիմնավորված եկամուտներ է ստացել, ենթադրենք պետական պաշտոնյա է եղել և իր աշխատավարձն ու ստացած եկամուտները անհամատեղելի են, հետևաբար, օրենսդրական լուծում է անհրաժեշտ, որպեսզի բռնագանձվեն ապօրինի գույքերը:

Ամբողջական հոդվածը այստեղ