• September 29, 2022

Ապրենք ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած

Ապրենք ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած

Ապրենք  ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած , որ բան ունենանք  տղերքին ասելու։

Սգալու ժամանակը անցել է, նրանք չեն տվել իրենց կյանքը որ մենք սգանք, նրանք եղել են հզոր , արժանապատիվ ու հպարտ  ու  մենք պետք է մեր ապրելով  , նրանց արժանի պատասխանը  տալով արժանանք նույնիսկ նրանց անունը արտաբերելու  պատվին։

Մեջքդ ուղղի Հայ  ազգ՝ դու ունես հզոր ՄԱՅՐԵՐ, որ ծնել են հերոս զավակներ, դու ունես հզոր  տղաներ, որ առանց վարանելու իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի, դու ունես դարերի պատմություն և հրոսակներին դիմակայելու ի վերուստ  շնորհված  տիեզերական ուժ։