Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել:

Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ: Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է…

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img