• March 27, 2021

Աշխատանքի չներկայացող դատավորը՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Աշխատանքի չներկայացող դատավորը՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում: Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:

Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Դատավորի գործունեության մասին արդեն հայտնել էինք:

https://armlur.am/1094320/?fbclid=IwAR0T-cVwK5nZDF4XioM-LK–a8XFW5NNt-Vw0NtL3rCaka5YD6j6HvxlBHM