• June 5, 2021

Աշխատանքի հրավեր

Աշխատանքի հրավեր

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է լրագրողների մրցույթ Երևանի քաղաքապետարանի աշխատանքները վերլուծելու և լուսաբանելու համար:

Աշխատանքի համար պահանջվող պայմաններն են.

• հայերենի գերազանց իմացություն,
• հետաքննող լրագրողի/ լրագրողի աշխատանքային փորձ,
• տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
• օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
• ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
• հարցազրույցների պատրաստում։

Նշված պահանջներին համապատասխանող լրագրողները կարող են «Վելես» ՀԿ ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և իրենց կողմից պատրաստված 2 լրագրողական նյութ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Անհրաժեշտության դեպքում դիմողներին կզանգահարեն: