Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Անիի համայնքապետի 34 հազար դոլարանոց շնորհակալությունը ՀՀԿ-ական պատգամավորին

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում։ Համայնքի բնակիչները երկու ամիս է՝ պահանջում են համայնքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Գևորգյանի հրաժարականը. նա 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրվել էր արդեն խոշորացված Անի համայնքի ղեկավար։

Բողոքի ցույցերը, որոնք տևեցին ավելի քան երկու ամիս, կարելի է ասել՝ հարաբերական ավարտին հասան օրեր առաջ, երբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մեկնեց Մարալիկ ու հայտարարեց համայնքապետարանում ստուգումներ իրականացնելու մասին։ Բողոքող քաղաքացիները միայն այդ պայմանով համաձայնեցին բացել համայնքապետարանի դուռը, որը երկու շաբաթ «պաշարված» վիճակում էր։

Օրեր առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս շաբաթ ստուգումները կավարտվեն, և իրենք արդյունքների մասին կխոսեն։ Իսկ մինչ այդ հայտարարեց, որ չարաշահումներ հայտնաբերվել են։

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվել համայնքի ղեկավար։ Ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։

Ուշադրություն չէինք դարձնի այս դրվագին, եթե մեզ հաստատված տեղեկություն չհայտնեին, որ այդ մեքենան Սամվել Նիկոյանին որպես շնորհակալություն նվիրել է նույն ինքը՝ Արտակ Գևորգյանը, այն ժամանակ նորընտիր համայնքապետը։ Վերջինիս մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ հայտարարում են, որ Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս եկել է»՝ նվիրելով թանկարժեք ավտոմեքենա։

Այս խոսակցություններն ավելի են թեժացել Գևորգյանի հրաժարականի պահանջի ֆոնին։ Թե որտեղից աշխատավարձով ապրող Արտակ Գևորգյանին այդքան մեծ գումար՝ դժվար է ասել, մանավանդ այն դեպքում, երբ Գևորգյանը պնդում է, որ անգամ սեփական թանկարժեք մեքենա չունի, երթևեկում է ի պաշտոնե տրամադրված մեքենայով։ Թերևս կարծում ենք՝ դա Պետական վերահսկողական ծառայության և, հավանաբար, իրավապահ համակարգի լիազորությունների շրջանակում է՝ ճշտել այդ գումարների ստացման աղբյուրները։

 

© «Առաջին լրատվական»

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img