• April 17, 2021

Անդրանիկ Սիմոնյանն ինքը առաջին հնազանդ դատավորն է եղել, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ոչ թե հաղորդում՝ Վարդազարյանի վերաբերյալ․ Մարինա Պողոսյան

Անդրանիկ Սիմոնյանն ինքը առաջին հնազանդ դատավորն է եղել, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ոչ թե հաղորդում՝ Վարդազարյանի վերաբերյալ․ Մարինա Պողոսյան

Համացանցում խոսվել է այն մասին, թե որ գործով է Ռուբեն Վարդազարյանը ցուցումներ տվել Անդրանիկ Սիմոնյանին, եթե դա եղել է Վահագն Աբգարյանի գործով՝ ուրեմն երկուստեք էլ հանցագործություն է կատարվել, որովհետև,

եթե ըստ Անդրանիկ Սիմոնյանի՝ Վարդազարյանն իրեն ցուցումներ է տվել դեռ անցած տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին՝ նա պարտավոր էր այդ ժամանակ այդ ցուցումների մասին բարձրաձայնել և Վահագն Աբգարյանի գործով ինքնաբացարկ հայտնել՝ ասելով, որ իր վրա ճնշում կա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Մարինա Պողոսյանն՝ ընդգծելով, որ վերջինը ինքնաբացարկ չի հայտնել Վահագն Աբգարյանի գործով, այսինքն, թաքցրել է, որ եղել է որևէ ցուցում, հետևաբար, Անդրանիկ Սիմոնյանը այդ հանցակից է եղել, քանի որ այդ հանցագործության մասին իմացել է դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ու կոծկել է։

«Ավելին, հանցակից դառնալով Վարդազարյանին՝ Սիմոնյանը մեկ այլ հանցագործություն էլ է կատարել, նա կալանքի տակ է պահել մի մարդու, ում չպետք է պահեր կայանքի տակ։ Ես չգիտեմ, ինչ ցուցումների մասին է խոսքը, եթե ցուցումներ է տրվել ու մարդը դրա հետևանքով այժմ պահվում է կալանքի տակ, որի պատճառով մարդը գնացել է հացադուլի, ընդ որում, ոչ թե նրա համար որ իրեն ազատ արձակեն, այլ որպեսզի արդարություն լինի և իր նկատմամբ դատ լինի»։

Պողոսյանն ընդգծեց, որ Անդրանիկ Սիմոնյանը դատական նիստերն անցկացրել է օրենքի կոպտագույն խախտումներով։ «Նա փաստացի եղել է Ռուբեն Վարդազարյանի ամենահնազանդ դատավորներից, եթե եղել է ցուցում նա այդ ցուցումներով կալանքի տակ է պահել Աբգարյանին, եթե իհարկե այդ գործը վերաբերում է Աբգարյանին, ոչ թե որպես խաղաքարտ հիմա էլ օգտագործվում է այդ անունը։ «Ես պնդում եմ, որ այդ անձը գործի վերաբերյալ, որ քննել է՝ ունեցել է կանխակալ մոտեցում, սա եղել է Ռուբեն Վարդազարյանի ցուցումով , թե ինքն իրենով է եղել՝ ես չգիտեմ, բայց սա պետք է քննության առարկա դառնա և Սիմոնյանի լիազորությունները ևս պետք է կասեցվի, ինչպես Վարդազարյանին է կասեցվել։ Այսինքն, նա այսօր իրավունք չունի լինել ԱԱԾ-ում, քանի որ ինքն էլ 6 ամիս կոծկել է հանցագործությունը և միայն հիմա է հիշում, որ Վարդազարյանը հանցագործ է։

Վարդազարյանի մասին ես էլ ունեմ հաղորդում տրված՝ հենց նույն՝ Վահագն Աբգարյանի գործով, Աբգարյանը կալանավայրում հայտնվել է նույն Վարդազարյանի շնորհիվ և նրա կայացրած ներքին և արտաքին դիտում կոչված որոշման շնորհիվ, բայց դրան որևէ մեկը չի անդրադառնում։ ինչու է այսպիսի խտրական մոտեցում, երբ երկրում գործն հարուցվում է միայն այն ժամանակ, երբ դա քաղաքական մոտիվներով նպատակահարմար է լինում։ Սիմոնյանն էլ թող չուրախանա, մի օր էլ իր նկատմամբ է գործ հարուցվելու, որի ես հասնելու եմ։ Այսօր մենք մի իրավիճակում ենք, որ երկրում ունենք կալանավոր Վարդազարյան- Սիմոնյան ինտրիգների արանքում և մարդու ճակատագիր իրենք իրենցով են որոշում։ Սա նորմա՞լ է։ ՀՀ որևէ քաղաքացու չի կարելի մանիպուլիացիայի ենթարկել հատկապես անազատության մեջ գտնվողին ու դարձնել «անդրանիկսիմոնյանների» ու «ռուբենվարդազարյանների» գնդակ, որպեսզի իրենք կարողանան մի կողմից՝ մյուս կողմ գլորել գնդակը՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Պետք է հրապարակվի ի վերջո թե ինչ ցուցումներ է տրվել Վարդազարյանը Աբգարյանին, եթե հիմա պարզվի, որ մեր պաշտպանյալը կալանքի տակ է Ռուբեն Վարդազարյանի ցուցումներով և Անդրանիկ Սիմոնյանն էլ կատարել է, ապա պետք է երկուսն էլ պատասխանատվություն կրեն»։

Հարցին, թե հնարավոր է լինեն էլի դատավորներ, որոնք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող են կրկին հետապնդվել՝ նա նշեց, որ բնականաբար, կարծում է, որ ոչ միայն դատավորներ, այլև ՀՀ քաղաքացիներ կլինեն, ովքեր անհնարազանդության պատճառով կհետապնդվեն։ «Չնայած, ես չգիտեմ, թե որքանով են դատավորները անհնազանդ։ Սիմոնյանն ըստ էության հենց առաջին հնազանդ դատավորն ինքն է, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ոչ թե հաղորդում՝ Վադազարյանի վերբերյալ, որ ինքը կառավարելի դատավոր է եղել։ Այսօր էլ իրեն նշանակել են ԱԱԾ տնօրենի տեղակալ, որպեսզի մանիպուլիացոին գործիք լինի՝ անհնազանդ մարդկանց բերանները փակելու, պատասխանատվության ենթարկելու համար։ Սա, հո 37 թիվը չէ, առաջինը հենց Սիմոնյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, որի փաստաթղթային կեղծիքների վերաբերյալ ես հաղորորդում ունեմ տված դատախազությանը 20 օր առաջ, բայց մինչև հիմա ես չունեմ պատասխան։ Կարծում եմ, գլխավոր դատախազը ոչ էդքան դուխ կունենա, ոչ էլ ցանկություն Սիմոնյանի վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնել։
Ավելին Սիմոնյանը դատական համակարգից նեղացած սուբյեկ է, քանի որ դատավորի քննությունները չի կարողացել ժամանակին տալ և դատարան է բողոքարկել, կարծում եմ, հիմա եկել է դատավորներից իր վրեժը լուծելու»։

https://armdaily.am/?p=134044&l=am