Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեղադրյալի կարգավիճակում, եթե ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվի՝ պալատկեքը խփելու եմ ԱԱԾ-ի դիմաց. Մարինա Պողոսյան

Անդրանիկ Սիմոնյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը նույն տրամաբանության մեջ է՝ ինչ Բաղրամյանից Սվետին կամ Մարետին վարչապետի խորհրդական նշանակելը։

 

Нет описания.

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած տեղեկությանը, թե Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու, նշվում է, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

«Այսպես ապականել ԱԱԾ-ն՝ անթույլատրելի է։ Անդրանաիկ Սիմոնյանին անձամբ եմ ճանաչում, իր դեմ 5 կարգապահական վարույթ է հարուցվել։ Առհասարակ, ամբողջ Լոռու մարզում թնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը աշխատավարձ ստանալով՝ գործի չի գնում ու բոլորին հայտարարում է, որ КГБ է գնում։ Բայց դա ավելի անհավանական էր, քան Մակունցին դեսպան նշանակելը։ Ես կարծում եմ, որ այդ նշանակումից առաջ՝ նախ պետք է ճշտել Սիմոնյանի ներգրավվածությունը տարբեր տեսակի կոռուպցիոն գործերի մեջ, թե այս 6 ամսվա ընթացքում ինքը ինչ քրեական հեղինակությունների խափանման միջոցներ է փոխել և այլն»։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե նրա համար միջնորդել է Համոբ Սիմիդյանը՝ նա նշեց, որ ստացվում է, որ «Հայկական ժամանակում» ով աշխատել է՝ կադրային փոփոխություններ է անում, այն էլ ԱԱԾ-ում։ «Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ Սիմիդյան կոչվածը հերքում տա, որ ինքը միջնորդ է հանդիսանում։ Լավ, մենք հո կրակը չե՞նք ընկել, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը աշխատել են «Հայկական Ժամանակում», հիմա ինչքան «Հայկական ժամանում» աշխատող եղել է՝ բոլորը պետք է մեր երկիրը ապականեն ու ում ասես՝ ինչ պաշտոնի ասես, նշանակե՞ն։ Ես սա համարում եմ հանցագործություն»։

Դիտարկմանը, թե իրավապաշտպանը պնդում է, որ Սիմոնյանը ներգրավված է կոռուպցիոն գործերում, մինչդեռ, վարչապետը հայտարարում է, որ իրենց կառավարությունը միակ ինստիտուցիոնալ համակարգ քանդել, ու դա հենց կոռուպցիոն համակարգն է, նա պատասխանեց, որ Սիմոնյանի տան պատմությամբ արդեն պետք է հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կիզակետում լիներ։ «Ես պնդում եմ, որ Սիմոնյանը կոռումպացված էլեմենտ է, ես օրերս բացահայտելու եմ նրա կոռուպցիոն կապերը։ Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեկ դերում՝ մեղադրյալի կարգավիճակում ու նկուղում, ոչ թե ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել։ Միայն մեկ փաստ ասեմ, մի դատավոր է, որ փետրվարի 19-26-ը առնվազն, դատական նիստ չի անցկացրել, ստելով, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը, սակայն հեռախոսով կարելի է ստուգել, որ նա այդ օրերին Արմավիրից ու Երևանից ոտք անգամ չի դրել Լոռու դատարան և աշխատավարձ է ստացել։ Նա առանց աշխատելու մեր փողերն ուտի, իսկ Հակոբ Սիմիդյանն էլ ասի՝ նրան տարեք ԱԱԾ տնօրենի տեղաղակա՞լ։ Բա սա կոռուպցիա չէ՝ ի՞նչ է։ Ես խոստանում եմ, եթե նման բան լինի՝ Բաղրամյանում խփված պալատկեքը տանելու եմ ԱԱԾ-ի դիմաց ու չհանեմ, ու ամբողջ ժողովրդին հանելու եմ սրանց դեմ։ Բավական է։ Այսպիսի տգետ կադրերով մենք պատերազմը պարտվեցինք։ Ո՞վ է Անդրանիկ Սիմոնյանը՝, ինչ կենսագրություն ունի, որ նրան փորձում են տանել ԱԱԾ տնօրենի տեղակալ»։

© Armdaily.am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img