• November 15, 2023

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կլինեն

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կլինեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր լսումներ են անցկացվելու «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։

ԱՄՆ Կոնգրեսի կայքը հաղորդում է, որ լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։