• May 24, 2019

Այլևս նպատակահարմար չեմ համարում հետագա աշխատանքս. ԲԴԽ նախագահը հրաժարական տվեց

Այլևս նպատակահարմար չեմ համարում հետագա աշխատանքս. ԲԴԽ նախագահը հրաժարական տվեց

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ,

Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առընչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլում իմ կողմից արտահայտած մտածողություննները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թ.-ի մայիսի 24-ից համարեք դադարած:

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

Հայսատանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակած ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p480x480/60946517_733593213710058_3767910495940509696_n.jpg?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=625fd2b72ca9076cfc21281c5c5685c9&oe=5D9B206E

© 1in.am