ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց առաջադրած ծանր մեղադրանքների թվում են սպանության փորձ, առևանգում, անօրինական զենքի պահում, բանկային և էլեկտրոնային խարդախություն, ինչպես նաև ավելի քան 80 միլիոն դոլարի առցանց բեռների գողություն, հայտնում է ABC News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի քննիչները՝ տեղական ոստիկանական բաժանմունքների օգնությամբ, խուզարկել են Լոս Անջելեսի մի տուն և Հարավային Կալիֆոռնիայի ու Ֆլորիդայի այլ վայրեր։
Վերոնշյալ գործողության ընթացքում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբի 13 անդամ։