• November 18, 2023

ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումները

ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումները

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն ԴեՍանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումները։ Այս մասին ասվում է Հայ Դատի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշելով, որ հայերը առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանում հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Պլաթսը երեք թեկնածուներին հարցրել է, թե ինչպես են ապահովելու քրիստոնեության այս հենակետի պահպանումը։

Պատասխանելով այս հարցին՝ ԴեՍանտիսն ասել է. «Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանի քրիստոնյաներին։ Ես կարծում եմ, որ դա վեհ գործ է»:

Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, աներևակայելի է։ «Այս մասին մենք պետք է ասենք Ադրբեջանին».

Վիվեկ Ռամասվամին ավելի մանրամասն պատասխան է տվել.

«120 հազար հայեր, որոնք համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը, ստիպված են եղել լքել իրենց տները։ Եվ դրա հետևում թաքնված է ավելի կեղտոտ գաղտնիք՝ մենք՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար», – ասել է Ռամասվամին:

Ռամասվամին նաև քննադատել է Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերի նկատմամբ էթնիկ զտումներ հրահրելու համար։